Անցած շաբաթը լուսանկարներով
Նմանատիպ
2023թ-ի առաջին շաբաթն աշխարհում աչքի ընկավ մի շարք կարևոր իրադարձություններով։ Ակտիվ ռազմական գործողություններ Ուկրաինայում, ջրհեղեղներ, բնական աղետներ, Սուրբ ծնունդ, քաղաքացիական բախումներ և այլն։
Times.am-ն ամփոփում է շաբաթը ֆոտոշարքով․
Վատիկան. Կարդինալները Սուրբ Պետրոսի հրապարակում հրաժեշտ են տալիս Հռոմի Բենեդիկտոս XVI պապին հուղարկավորության արարողության ժամանակ։
Խարկով, Ուկրաինա․ Կինը նավակով տեղափոխում է իր զոհված որդու դագաղը Սիվերսկի Դոնեց գետի վրայով։
Կալոֆեր, Բուլղարիա․ Բուլղարացի տղամարդիկ Կալոֆեր քաղաքում Թունջա գետի ձմեռային ջրերում կատարում են ավանդական «Հորո» պարը՝ որպես Աստվածահայտնության օրվա տոնակատարությունների մի մաս: Ավանդույթի համաձայն՝ ուղղափառ քահանան խաչ է նետում գետը, և ենթադրվում է, որ նա, ով դուր է բերում այն գետից, ողջ տարվա ընթացքում առողջ կլինի։
Բախմուտ, Ուկրաինա․ Բախմուտի ճակատային գծում հրետակոծությունից հետո հրշեջները մարում են հրդեհը։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա․ Մարդիկ վայելում են Ամանորի տոնակատարությունները Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում։
Սանտա Խուանա, Չիլի․ Անտառային հրդեհի պատճառով այրված բնակավայրից կինը վազելով դուրս է բերում շանը։
Նաբլուս, Արևմտյան ափ․ Պաղեստինցի դեռահաս Ամեր Աբու Զեյթունի հուղարկավորության արարողությունը, ով սպանվել էր իսրայելական ուժայինների կողմից Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքում գտնվող Բալաթա փախստականների ճամբարում հարձակման ժամանակ։
Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիա․ Նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ողջունում է իր աջակիցներին Պլանալտո պալատում՝ Բրազիլիայի Ազգային Կոնգրեսում՝ երդմնակալության արարողությունից հետո։
Բրազիլիա․ Բրազիլիայի ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ և արցունքաբեր գազ է կիրառում նախագահական ընտրություններից հետո պարտված թեկնածու, նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հազարավոր աջակիցների դեմ, ովքեր երեկ գրավել և ջարդուփշուր են արել կառավարական բոլոր շենքերը մայրաքաղաք Բրազիլիայում։
Ուիլթոն, Կալիֆոռնիա․ Հարավային Սակրամենտո շրջանում ամանորի նախօրեին տեղացած հորդառատ անձրևների պատճառով մայրուղին ջրի տակ է անցել
Հարբին, Չինաստան․ Վագրերի զբոսայգու այցելուները ավտոբուսից կերակրում են սիբիրյան վագրերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում