1.1 C
Yerevan

Նախատեսվում է տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում՝ ծառայության գնի 60 տոկոսի չափով. «Փաստ»

Նմանատիպ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի...

Թուրքիան դադարեցրել է նավթի արտահանումը երկրաշարժերից հետո

Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի...

Վտանգավոր խմորասնկեր՝ հայկական արտադրության թթվասերում․ արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները...

«Փաստ» օրաթերթը գրում է

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հյուրանոցային ծառայությունների գնի փոխհատուցման միջոցով ակտիվացնել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային հոսքերը: Համապատասխան նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում առկա մահճակալային ֆոնդն այս պահին օգտագործվում է իր միջին սեզոնային ծանրաբեռնվածությունից պակաս չափով, սակայն տնտեսվարողները պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների: Միևնույն ժամանակ, կապված վերջին շրջանում Հայաստան տեղափոխված մեծ թվով նոր բիզնեսների ակտիվությամբ, երևանյան հյուրանոցային տնտեսության օբյեկտները գործում են մեծ ծանրաբեռնվածությամբ:

Նշված անհամաչափությունը որոշակիորեն մեղմելու, ինչպես նաև ձմեռային սեզոնին անցումը սահուն կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշակիորեն ուղղորդելու հյուրանոցային ծառայություններից օգտվողներին: Այսպես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2022 թ. դեկտեմբերի 1-ից 2023 թ.-ի մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտում մատուցված ծառայություններից օգտվող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում՝ ծառայության գնի 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 3 մլն դրամը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 2500 զբոսաշրջիկի այցելություն Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, որոնք կստեղծեն լրացուցիչ եկամուտներ ինչպես հյուրանոցային տնտեսության, այնպես էլ հանրային սննդի օբյեկտների և այլ տնտեսվարողների համար:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետբյուջեից ծախսել մոտավորապես 45 մլն դրամ: Նշված գումարը հաշվարկվել է` հիմք ընդունելով զբոսաշրջային գործակալությունների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքները, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջանի վիճակագրական տվյալները, ենթադրվում է, որ մոտ 2500 հոգի (աշխատակից) կօգտվի հյուրանոցային ծառայություններից: Նախատեսվում է նաև, որ միջինում կիրականացվի 2 գիշերակաց` յուրաքանչյուր գիշերակացի համար վճարելով միջինը 20 000 դրամ, ընդ որում՝ միջին գինը որոշվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային համալիրների գների վերլուծության արդյունքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի...

Թուրքիան դադարեցրել է նավթի արտահանումը երկրաշարժերից հետո

Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի...

Վտանգավոր խմորասնկեր՝ հայկական արտադրության թթվասերում․ արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները...