Ռուսաստանը դուրս է գալիս կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական կոնվենցիայինց․ միջազգային ամփոփ լրահոս

Ռուսաստանը դուրս է գալիս կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական կոնվենցիայինց․ միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։  Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Իրանում Ադրբեջանի հետ հարաբերություններին նոր գնահատական է տրվել

«Մենք կարծում ենք, որ երկու երկրների միջև առկա որոշ տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին։

«Ադրբեջանական կողմը դրական քայլեր է նախաձեռնել այդ ուղղությամբ։ Իրանը նույնպես, նախկինի պես, աշխատում է այդ ուղղությամբ», – հայտարարեկ է Քանաանին՝ կրկին ընդգծելով, որ չնայած որոշ տարաձայնություններիn` Իրանն ու Ադրբեջանը նորմալ հարաբերություններ ունեն։

Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում 

Անթալիայում տեղի է ունեցել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպում։ Ինչպես տեղեկացնում է իրանական մամուլը, հանդիպումն անց է կացվել Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել երեք երկրների միջև տնտեսական և քաղաքական կապերի խորազման ու զարգացման հնարավորություններին, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային խնդիրների լուծմանը։

Արտակարգ դրություն Բրազիլիայում

Հունվարի 8-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բրազիլիայում զանգվածային անկարգություններ են սկսվել։ Ընտրություններում պարտված Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները դուրս են եկել մայրաքաղաք Բրազիլիայի փողոցներ՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Վերջիններս հարձակվել են պետական մի շարք հաստատությունների շենքերի վրա, գրավել մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայր (Պլանալտո պալատ), ինչպես նաև մտել Գերագույն դատարանի շենք։

Բրազիլիայի ոստիկանական ստորաբաժանումները կարողացել են ցուցարարներին դուրս մղել կառավարական շենքերից և ձերբակալել հարյուրավոր ցուցարարների։ Վերջիններիս սպասվում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Ռուսաստանը դուրս է գալիս կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական կոնվենցիայինց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Կոռուպցիայի համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին եվրոպական կոնվենցիան՝ երկրի կողմից չեղյալ հայտարարելու նախագիծը։

«Չեղյալ հայտարարել 1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգ քաղաքում Ռուսաստանի Դաշնության անունից ստորագրված Կոռուպցիայի համար քրեական պատասխանատվություն սահմանելու կոնվենցիան»,- նշված է Պուտինի հրամանագրի մեջ։

Փաստաթղթի հիմնավորման մեջ ասվում է, որ որոշումը կայացվում է, քանի որ սահմանափակվել է Ռուսաստանի լիազորությունները Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբում (GRECO): ՌԴ-ի լիազորությունների սահմանափակման մասին որոշումն ավելի վաղ ընդունել էր Եվրախորհուրդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում