Արցախի հայերը բանտարկյալներ են․ Le Figaro-ի փոխտնորեն
Նմանատիպ
Արցախի հայերն հիրավի բանտարկված են։
Այս մասին Թվիթերի իր էջում գրել է «Լե Ֆիգարո» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը՝ կցելով արցախցի հիվանդ մարդկանց լուսանկարներ, ովքեր բուժումը Երևանում շարունակելու կարիք ունեն։
Précision : ces patients ne peuvent pas être évacués par la voie des airs puisque l'Azerbaïdjan menace d'abattre tout avion ou hélicoptère quittant ou arrivant à #Stepanakert. Même pour des raisons sanitaires !
Les #Armeniens d'#Artsakh #HautKarabakh sont bel et bien prisonniers. https://t.co/sYfcdHgrPa— J-Christophe Buisson (@jchribuisson) December 14, 2022
«Արձանագրենք, որ այս հիվանդներին հնարավոր չէ տարհանել օդային ճանապարհով, քանի որ Ադրբեջանը սպառնում է խոցել Ստեփանակերտ մեկնող կամ ժամանող ցանկացած ինքնաթիռ կամ ուղղաթիռ։ Նույնիսկ, երբ խոսքը վերաբերում է առողջությանը»,- գրել է նա։
Հիշոցնենք՝ այսօր արդեն 29-րդ օրն է, ինչ բնապահպանական ակտիվիստ ներկայացող ադրբեջանական խաժամուժը արգելափակել է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ցամաքային ճանապարհը՝ խոչընդոտելով մուտքն ու ելքը դեպի Արցախ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում