Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չէր կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ․ Նիկոլ Փաշինյան
Նմանատիպ
Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, որքան թվում է։ Երբեմն մենք խորը պետք է դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը և պետք է խորը դիտարկենք գլոբալ պրոցեսները։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանին այդ միավորի մաս կազմելու առաջարկ արվել է։
«Ես այլ բան կարող եմ ասել, որ մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը բացարձակ արժեքներ են, մեր պատքն ու առաքելությունն ենք համարում մեր պետության, հայրենիքի պետականության հարատևությունն ապահովելու համար»,–ասել է Փաշինյանը։
Դիտարկմանը, թե եթե պաշտոնապես առաջարկ չի եղել, ապա ոչ պաշտոնական խողովակներով նման առաջարկ եղե՞լ է, Փաշինյանն արձագանքել է այսպես․ «Նայած թե ոչ պաշտոնական խողովակ ասելով ինչ նկատի ունենք․ օրինակ, փորձագետների կողմից շարունակական զարգացվող խոսույթը կարելի է ոչ պաշտոնական խողովակ համարել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում