Մեծ Բրիտանիայի տարածքից արբանյակ արձակելու պատմական փորձը ձախողվել է
10/01/2023 13:50

Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի տարածքից տիեզերական արբանյակներ արձակելու առաջին՝ պատմական փորձն ավարտվել է անհաջողությամբ, սարքերը չի հաջողվել ուղեծիր դուրս բերել:
Ձևափոխված Boeing 747-ը, որի ձախ թևի տակ ամրացված է եղել երկաստիճան LauncherOne օդային արձակման հրթիռակիրը, օդ է բարձրացել Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Նյուքեյ օդանավակայանից:
Հրթիռակիրը պետք է 9 արբանյակ դուրս բերեր Երկրի ցածր ուղեծիր (մոտ 550 կմ բարձրության վրա), սակայն փորձը ձախողվել է։
Virgin Orbit-ը Twitter-ում կատարած գրառմամբ հայտարարել է.«Կարծես թե մենք բախվել ենք մի անոմալիայի, որը մեզ խանգարել է ուղեծիր հասնել: Մենք ուսումնասիրում ենք տեղեկատվությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում