ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները 1.5 անգամ ավելացրել են դեպի Ռուսաստան փոխանցումների թիվը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները 1.5 անգամ ավելացրել են դեպի Ռուսաստան փոխանցումների թիվը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստան են փոխանցել ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ՝ կատարելով ավելի քան 50 հազ․ գործարք։ Նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  փոխանցումների թիվն աճել է 69%-ով։

Դեկտեմբերին բանկն ընդլայնել է փոխանցումների հնարավորությունները, և այժմ երկրի բնակիչները կարող են ՀՀ դրամով գործարքներ կատարել առանց արտարժույթի փոխարկման ծախսերի:

Հայաստանից Ռուսաստան ՀՀ դրամով դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է հաշիվ բացել ՎՏԲ-Հայաստան Բանկում և նշել ստացողի՝ ՀՀ դրամով հաշվեհամարը Ռուսաստանի ՎՏԲ բանկում։ Ծառայությունը հասանելի է բանկի բոլոր մասնաճյուղերում․ հետագայում բանկը նախատեսում է այն հասանելի դարձնել նաև հեռահար ուղիներով։ Ռուսաստանում ստացողի հաշվին գումարը կմուտքագրվի մեկ օրվա ընթացքում։ Հաճախորդը կարող է ՀՀ դրամը փոխարկել այլ արժույթի ռուսաստանյան ՎՏԲ բանկի մասնաճյուղերում կամ փոխարկել շահավետ փոխարժեքով ВТБ Онлайн հավելվածում: Յուրաքանչյուր գործարքի միջնորդավճարը կազմում է գումարի 2%-ը, նվազագույնը՝ 1.5 հազ. ՀՀ դրամ:

«Մենք շարունակում ենք նկատել Հայաստանից դեպի Ռուսաստան միջազգային փոխանցումների ծավալների աճի միտում։ Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում երկրի բնակիչները ռուս օգտատերերին փոխանցել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ, իսկ գործարքների թիվը հասել է 52 հազարի, ինչը 69%-ով գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշը։ Ֆինանսական նոր իրավիճակում զգալիորեն փոխվել են դրամական միջոցների միջազգային փոխանցումների մեզ սովորական դարձած եղանակները, բացի այդ, զգալիորեն թանկացել են արժույթի փոխարկման գործառնությունները։ Այս ֆոնին ՎՏԲ-ն մշակել է ծառայություն այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար դրամական փոխանցումներ են կատարում դեպի Ռուսաստան. նոր ծառայությունը կօգնի միջոցներ ստանալ անմիջապես դրամային հաշիվներին՝ առանց արտարժույթի փոխարկման լրացուցիչ կորուստների», – նշել է ՎՏԲ- Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

Անցյալ տարվա ընթացքում ՎՏԲ-ն ակտիվորեն մշակել է միջազգային փոխանցումների այլընտրանքային տարբերակներ։ Բանկը մեկնարկել է դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան ՀՀ դրամով՝ շահառուի բանկային տվյալների միջոցով: Փոխանցումը կատարելու համար ВТБ Онлайн հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը և ԱԱՀ-ն: Բանկը մեկնարկել է նաև իր սեփական ծառայությունը՝ ռուսաստանյան հաճախորդներից ՀՀ դրամով ակնթարթային փոխանցումներ բջջային հեռախոսահամարով՝ ВТБ Онлайн հավելվածի միջոցով։ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր գործառույթը։

Փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում