Հայաստանը 2023թ-ի աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում․ Forbes
Նմանատիպ
Հայաստանը հայտնվել է Forbes-ի վարկանիշային ցուցակում՝ որպես 2023 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը։
«Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այստեղ հիասքանչ բնանկարներ են՝ լեռներ, Սեւանա լիճ, բազմաթիվ հնագույն ճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Գառնիի տաճարը և Հաղպատի վանքը։ Դրանց մի մասը ՅՈւՆԵՍԿՕ-ի Ժառանգության ցուցակում է։
Բնության մեջ արշավների սիրահարները կարող են օգտվել 861 կիլոմետր երկարությամբ Անդրկովկասյան արահետից, որն անցնում է Հայաստանի մի ծայրից մյուսը։
Երկիրը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով, որտեղ օգտագործվում են տարատեսակ թարմ խոտաբույսեր և համեմունքներ»,- գրել է Forbes-ը։
Forbes-ն իր ընթերցողին խորհուրդ է տալիս Հայաստանում անպայման ճաշակել Խաշ, տոլմա, մանթի և տնական թթու վարունգ։
Հեղինակավոր պարբերականի տարվա տուրիստական լավագույն ուղղությունների ցանկում տեղ են գտել նաև Թասմանիան, Հս․ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեն, Սեյշելյան կղզիները, Սաուդյան Արաբիան, Նոր Զելանդիան, Կատարը, Ուրուգվայը, Պորտուն (Պորտուգալիա), Նորվեգիան, Մավրիտանիան, Մալթան, Լյուբլիանան (Սլովենիա), Իզմիրը, Գերմանիան, Արգենտինան, Բրազիլիան, Էդինբուրգը (Շոտլանդիա), ինչպես նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում