Ի՞նչ չի կարելի թողնել մեքենայի սրահում ձմռանը
Նմանատիպ
Բոլոր վարորդները գիտեն, որ առավոտյան պետք է մի փոքր շուտ դուրս գալ տնից՝ մեքենայի շարժիչը տաքացնելու համար։ Բայց սա ձմռան պատճառած միակ անհարմարությունը չէ։ Հատկապես գիշերը, երբ սառնամանիք է, մենքենայում գտնվող տեխնիկան կարող է փչանալ:
Ինչու՞ է տեխնիկան փչանում ցրտին
Ձմռանը ոչ մի դեպքում մեքենայի սրահում չի կարելի թողնել էլեկտրոնային սարքավորումներ։ Խոսքը միայն սմարթֆոնի մասին չէ, չի կարելի թողնել ֆիթնես ժամացույցը, Power bank-ը, անլար ականջակալը, պլանշետը, նոթբուքը, երաժշտություն լսելու համար նախատեսված բարձրախոսը և այլն։
Նախևառաջ, ցածր ջերմաստիճանը վնասում է լիթիում-իոնային մարտկոցները։ Սառնամանիքը կարող է սարքի արագ լիցքաթափման պատճառ դառնալ։ Apple-ի օգտատերերը պետք է, որ նկատած լինեն թե ինչ է անում ցուտը նրանց սարքավորումների հետ։ Սառնամանիքին մեքենայում մնալուց հետո, տեխնիկան կսկսի ավելի քիչ ժամանակ աշխատել, ցուրտը դանդաղեցնում է լիթիումի իոնների շարժը։
Հաբեր և դեղամիջոցներ
Յուրաքանչյուր մեքենա պետք է ունենա առաջին օգնության տուփ։ Շատերն այն ունեն, բայց մոռացել են դրա գոյության մասին։ Դեղահաբերը ունեն պահպանման ջերմաստիճան և դրանց արդյունավետությունը ցրտից նվազում է, պետք եկած ժամանակ դրանք կարող ենք անօգուտ լինել։
Ամփոփելով, մեքենայում չենք թողնում․
- Սմարթֆոն, ժամացույց և ցանկացած այլ տեխնիկա
- Հաբեր և այլ դեղամիջոցներ
- Կենցաղային քիմիական նյութեր և այլ հեղուկներ
Առհասարակ, մեքենայում ավելորդ իրեր թողնել պետք չէ, դրանք կարող են գրավել ավազակների ուշադրությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում