Կանայք ևս կամավոր ձևով կներգրավվեն ծառայության մեջ․ Փոխնախարար
Նմանատիպ
ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մարտական հրաձգության դասընթացներին կանանց ցուցաբերած ակտիվությունը ծնել է գաղափար, որ նրանց ևս կարելի է ներգրավել զինվորական ծառայության մեջ, բայց ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով։
«Ներկայում քննարկման փուլում է օրենքի նախագիծը, և երբ արդեն պատրաստ լինի, կդրվի շրջանառության մեջ։ Հիմա միայն կարող եմ ասել, որ կամավորության սկզբունքով է իրականացվելու»,- ասել է փոխնախարարը։
Դիտարկմանը, թե կանայք ցանկության դեպքում հիմա էլ կարող են ԶՈւ շարքերում ծառայության անցնել պայմանագրային հիմունքներով, ո՞րն է նոր նախագիծ բերելու նպատակը, փոխնախարարը պատասխանել է.
«Խնդիրն այն կանանց ներուժն օգտագործելն է, ովքեր ցանկություն ու հնարավորություն ունեն իրենց ներդրումն ունենալու ԶՈւ մարտունակության բարձրացման գործում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում