Ադրբեջան-Իրան-Իսրայել եռանկյունին․ Ինչպե՞ս է տարին սկսել Ադրբեջանի դիվանագիտությունը. Voskanapat

Ադրբեջան-Իրան-Իսրայել եռանկյունին․ Ինչպե՞ս է տարին սկսել Ադրբեջանի դիվանագիտությունը. Voskanapat

Ադրբեջանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 30 տարի առաջ։ Բաքվում Իսրայելի դեսպանատունը գործում է դեռևս 1992թ.-ից։ Սակայն ադրբեջանական կողմը, ի թիվս այլ հարցերի, հաշվի առնելով նաև Իրանի դիրքորոշումը՝ մինչ օրս խուսափում էր Իսրայելում դեսպանատուն բացելու գաղափարից։

Եվ ահա, 2022թ. դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրեց, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպան է նշանակվել, իսկ այս տարվա առաջին իսկ օրը՝ հունվարի 1-ին, Իսրայելի կառավարության և խորհրդարանի մոտ 30 ներկայացուցիչներ նամակ են հղել Ադրբեջանի գործընկերներին, որտեղ նշել են, որ Ադրբեջանն ու Իսրայելը «ունեն ընդհանուր և վտանգավոր թշնամի՝ Իրանը, որը սպառնում է ոչնչացնել երկու ժողովրդներին»։

Ադրբեջան-Իրան-Իսրայել եռանկյունին․ ինչպե՞ս է տարին սկսել Ադրբեջանի դիվանագիտությունը․ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը հրապարակել է շաբաթական տեղեկագիրը։ 

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ

Հետևեք մեզ նաև Telegram-ում