Ստեփանակերտում նոր մանկապարտեզ է բացվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը,  հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքում ժամանակակից պայմաններին համապատասխանող նախադպրոցական հաստատության կառուցումը` այն համարելով լավ հիմք մատաղ սերնդի զարգացման, դաստիարակության եւ ժամանցի պատշաճ կազմակերպման համար:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Սեյրան Կարապետյանին` այս սոցիալական օբյեկտի շինարարության ֆինանսավորման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում