Քննարկվել են հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը
17/05/2012 10:31
Նմանատիպ
Մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ- Մաքթումի հետ:
Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից, զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց փոխնախագահին:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-էմիրաթյան հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
ԱՄԷ փոխնախագահը հաջողություն մաղթեց դեսպանին և կարևորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում