Մեծ Բրիտանիան ցուցադրել է Ուկրաինային տրամադրած Stormer զրահամեքենաները

Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ցույց է տվել, թե ինչպես են աշխատում Stormer զրահամեքենաները, որոնց վրա տեղադրված են Starstreak զենիթահրթիռային համալիրներ։
Զրահամեքենաների ֆունկցիոնալ կարողությունները ցուցադրող տեսանյութը հրապարակվել է Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության Twitter-ի էջում։
Meet the Stormer armed with Starstreak missiles and part of the 200 armoured vehicles the UK has donated to Ukraine.
Our commitment to Ukraine remains steadfast, and we will match or exceed last year’s military support in 2023.
#StandWithUkraine
pic.twitter.com/fth5X4qw88
— Ministry of Defence
(@DefenceHQ) January 11, 2023
Ինչպես նշվում է, զրահամեքենաները կազմում են Ուկրաինային փոխանցված ռազմական օգնության փաթեթի մի մասը, որը ներառել է 200 Stormer զրահագնաց։
Զենիթահրթիռային կոմպլեքսները իրենցից ներկայացնում են միջին հեռահարության Starstreak կամ Martlet LMM հրթիռների արձակման 8 փողանի սարքեր, որոնք տեղադրված են Stormer-ի զրահապատ թրթուրավոր պլատֆորմի վրա։ Երկու տեսակի հրթիռներն էլ արդեն կիրառվում են Ուկրաինական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների տարբեր հատվածներում։
Համալիրը թույլ է տալիս ֆիքսել հակառակորդի ինքնաթիռներն ու ուղղաթիռները մինչև 18 կիլոմետր հեռավորության վրա։ Իսկ Starstreak հրթիռների արագությունը երեք անգամ գերազանցում է ձայնի արագությունը։ Դրանք բաղկացած են երեք մասից, որոնք ունեն հարվածային դետոնատորներ և պայթուցիկ մարտագլխիկներ՝ թիրախը մի քանի անգամ խոցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում