Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ․ միջազգային ամփոփ լրահոս

Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ․ միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ն և Արևմուտքում նրա դաշնակիցները քննարկում են ռուսական նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, մասնավորապես՝ նավթամթերքի գների սահմանափակումը։

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ի գանձապետարանի պաշտոնյաներն այս շաբաթ հանդիպումներ են անցկացնում Եվրոպայում։ Նրանք քննարկում են Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքների դեմ առաջիկա սահմանափակող միջոցառումների մանրամասները։ Պատժամիջոցները ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։

Սիրիա, Թուրքիա, Ռուսաստան հանդիպումներ

SVE JE DOGOVORENO, STAVLJA SE TAČKA?! Erdogan predložio, Putin prihvatio čeka se Asad...

Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունների նման հանդիպումները Մոսկվայի և Դամասկոսի միջև մանրակրկիտ նախնական ուսումնասիրության և համակարգման կարիք ունեն՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Սյս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը՝ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևի հետ հանդիպմանը։

«Նման հանդիպումները պետք է նախապատրաստվեն Ռուսաստանի և Սիրիայի միջև նախապես  համակարգմամբ և պլանավորմամբ, որպեսզի արդյունավետ լինեն և հասնեն այն կոնկրետ նպատակներին, որոնց սպասում է Սիրիան»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ըստ նախնական պայմանավորվածության` նախօրեին Մոսկվայում պետք է կայանար նաև երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Սակայն այն հետաձգվել է։

Ռուս-ուկրաինական հարաբերություններ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների լավագույն տարբերակը, երկխոսության վերսկսման դեպքում, ուղիղն է՝ առանց միջնորդների։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ «Սա (ուղիղ բանակցությունները – խմբ.) կլինի լավագույն տարբերակը, քանի որ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արևմտյան միջնորդները հաճախ հետապնդում են իրենց նպատակները և փորձում են ազդել բանակցությունների ընթացքի վրա՝ գործելով ոչ թե հակամարտությունը լուծելու, այլ իրենց սեփական քաղաքական և տնտեսական շահերից ելնելով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրենը։

Մինչ այդ սակայն, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում տարվող «հիմնական աշխատանքը» դեռ առջևում է և որ «կանգ առնելու ժամանակը չէ»։ Նա պարզաբանել է, որ հատուկ ռազմական գործողության բոլոր հայտարարված նպատակները «մնում են օրակարգում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում