Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը․ մենք ենթարկվում ենք միջազգային իրավունքին․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը․ մենք ենթարկվում ենք միջազգային իրավունքին․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ինչպես գիտեք՝ և՛ Ֆրանսիայի Սենատը, և՛ Ազգային ժողովը ընդունել են բանաձևեր՝ դատապարտելով Արցախի շրջափակումը, Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմաններին։

Այս մասին Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահշ Յաել Բրաուն-Պիվեն, ում պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։

Հարցին՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդուել, որում նաև կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը, չի՞ պատրաստվում արդյոք Ֆրանսիան անել առաջին քայլը և ճանաչել Արցախի անկախությունը, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց․

«Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը և այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անախությունը, սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին ենթարկվում ենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում