«Ինձ պես գայլը քո նմանի համար չէ»․ Շակիրայի նոր երգը Պիկեյի մասին է
Նմանատիպ
Կոլումբիացի երգչուհի Շակիրան թողարկել է իր 2023թ-ի առաջին երգը, որ հրապարակվել է արգենտինացի հիթմեյքեր Bizarrap-ի յութուբյան ալիքում և մեկ օրում 63 մլն․ դիտում ունեցել։
Բացի ռիթմիկ և պարային լինելուց Շակիրայի նոր երգը սենսացիա է դարձել, որովհետև այն ամբողջությամբ նվիրված է 44-ամյա երգչուհու նախկին ընկերոջը՝ Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի նախկին պաշտպան Ժերար Պիկեին։ Շակիրան իր նոր երգում խիստ քննադատության է ենթարկել Պիկեին և «խայթել» նրա նոր ընկերուհուն։
Շակիրան և Պիկեն ծանոթացել են 2010թ-ի աշխարհի առաջնության ժամանակ, երբ կոլումբիացի երգչուհին կատարում էր մունդիալի հիմնը՝ Waka Waka (This Time for Africa) երգը։ Միասին անցկացրած 12 տարիներից հետո անցած տարվա ամռանը աստղային զույգը հայտարարեց բաժանման մասին։
«Ես քեզ մոտ չեմ վերադառնա, մի՛ լացիր ինձ համար, ոչ էլ աղաչիր, ես հասկացա, որ ես մեղավոր չեմ, որ քեզ քննադատում են, ես միայն երաժշտություն եմ ստեղծում, կներես, որ դա քեզ անհանգստացնում է»։
«Դու ինձ թողեցիր բարեկամներիդ՝ որպես իմ հարևանների, լրատվամիջոցներին իմ դռան մոտ և պարտքեր կառավարությանը․ Կարծում էիր, որ վիրավորեցիր ինձ, բայց դու ինձ ավելի ուժեղ դարձրեցիր:
«Դու շարունակ մարզում էիր մարմինդ, բայց վատ չէր լինի նաև ուղեղը մարզել ․․․ Ես չեմ վերադառնա քեզ մոտ, նույնիսկ եթե դու լաց լինես ու աղերսես ․․․ Ինձ պես գայլը քեզ նմանի համար չէ»,- երգում է Շակիրան Պիկեին ուղղված իր «հրաժեշտի բալլադում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում