Նշվել է Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրման 20-րդ տարեդարձը
17/05/2012 17:37
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17–ին մասնակցել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրման 20–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Բ.Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արցախյան գոյամարտում զոհված բերդաձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում