Այսօր երեկոյան կկայանա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը. Հնարավոր է՝ պարզություն մտնի ներքաղաքական դաշտում
Նմանատիպ
Ենթադրվում է, որ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ընթացքում պետք է հանգուցալուծվի խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական դաշտում ստեղծված անորոշ իրավիճակը։ Սպասվում է, որ նիստի ժամանակ կպարզվեն այս օրերին ամենաշատ քննարկված հարցերը՝ արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ–ում հսկիչ փաթեթը վերցրած ՀՀԿ–ն կոալիցիա կկազմի հատկապես երկրի երկրորդ քաղաքական ուժի՝ ԲՀԿ–ի հետ, ո՞վ կլինի վարչապետը, հետևաբար նաև՝ ինչպիսի՞ն կլինի կառավարության կազմը, ո՞վ կլինի ԱԺ նախագահը։
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ երեկ երեկոյան կայացել է Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ որոշվել է կոալիցիոն հուշագիրը փոխարինել համաձայնագրով:
Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին լուրը «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն կուսակցության Գործադիր մարմնի այսօրվա նիստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում