Իրանի և Մեծ Բրիտանիայի լարված փոխհարաբերությունների պատմությունը

Իրանի և Մեծ Բրիտանիայի լարված փոխհարաբերությունների պատմությունը

Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները բարդ են․ դրանք տասնամյակներ շարունակ դրսևորել են լարվածություն,և այս օրերին կրկին ուշադրության կենտրոնում են հայտնվել այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները մահապատժի ենթարկեցին բրիտանա-իրանական քաղաքացի, Իրանի Պաշտպանության փոխնախարար Ալիռեզա Աքբարիին․ Իրանի դատարանը նրան մեղադրում էր Բրիտանիայի օգտին  լրտեսության մեջ, Աքբարին մինչև վերջ հերքեց մեղադրանքները։

Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարին. Լուսանկարը հապարակվել է 2023թ-ի հունվարի 12-ին

Reuters-ը ներկայացնում է Իրան-Մեծ Բրիտանիա միջպետական փոխհարաբերությունների վայրիվերումները 1950-ականներից սկսած.

1953 – Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները օգնում են կազմակերպել Իրանի հանրաճանաչ վարչապետ Մուհամմեդ Մոսադեղի տապալումը և իշխանության են վերադարձնում Շահ Մուհամմեդ Ռեզա Փահլավիին:

1979 – Իսլամական հեղափոխությունը տապալում է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմնակից շահին:

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին, 1979թ․

1980 – Մեծ Բրիտանիան փակում է իր դեսպանատունը Թեհրանում:

1988 – Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։

1989 թվականի փետրվար – Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին կոչ է անում մուսուլմաններին սպանել բրիտանացի գրող Սալման Ռուշդիին, որը իր «Սատանայական հատվածներ» գրքում հայհոյանք էր հնչեցրել Իսլամի հասցեին․ ի արձագանք՝ Բրիտանիային մարտին կրկին խզում է դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ:

1990 – Մասնակի վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները Լոնդոնի և Թեհրանի միջև։

1994 – Մեծ Բրիտանիան մեղադրում է Իրանին արգելված Իռլանդիայի հանրապետական բանակի հետ շփումների մեջ, մեղադրանք Իրանը հերքում է, բայց հարաբերությունները վատանում են: Իրանն ու Բրիտանիան արտաքսում են միմյանց դիվանագետներին այս հարցով։

1998 – Իրանը պաշտոնապես հրաժարվում է Ռուշդիին սպանելու կոչից:

1999 – Իրանն հայտարարում է, որ Թեհրանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները բարձրացվել են մինչև դեսպանական մակարդակ:

2001 թվականի սեպտեմբեր – Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեք Սթրոն այցելելում է Իրան՝ ամրապնդելու միջազգային «հակաահաբեկչական» կոալիցիան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների վրա հարձակումներից հետո։

Հասան Ռոհանին (ձախից առաջինը) և Ջեք Սթրոն (ձախից երկրորդը), ինչպես նաև ֆրանսիացի Դոմինիկ դը Վիլպենը և գերմանացի Յոշկա Ֆիշերը հանդիպում են Թեհրանում, 2003թ․

2004 – Իրանը ձերբակալում է ութ բրիտանացի զինվորականների՝ Իրաքից իր ջրերը շեղվելու համար: Նրանք ավելի ուշ ազատ են արձակվում։

2005 – Բրիտանիան ասում է, որ ապացույցներ կան, որ Իրանը կամ Իրանի կողմից աջակցվող լիբանանյան աշխարհազորայինը եղել է Իրաքում բրիտանացի զինվորների դեմ ճանապարհային ռումբերի կիրառման տեխնոլոգիայի աղբյուրը, Թեհրանը հերքում է մեղադրանքը: Նույն թվականին Իրանը մեղադրում է Բրիտանիային Իրանում վեց մարդու կյանք խլած պայթյունների հետևում կանգնած լինելու մեջ: Լոնդոնը հերքում է մեղադրանքները։

2007 թվականի մարտ – Իրանական ուժերը Պարսից ծոցում առգրավում են Թագավորական նավատորմի ութ նավաստիների և յոթ ծովայինի նրանց պարեկային նավից: Նրանք ազատ են արձակվել ապրիլին։

2007 թվականի հունիս – Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչում է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ բողոքելու Սալման Ռուշդիին բրիտանական ասպետի կոչում շնորհելու կապակցությամբ:

Սալման Ռուշդին ասպետի կոչման է արժանացել թագուհի Եղիսաբեթ 2-րդի կողմից գրականության ասպարեզում ձեռքբերումների համար

2009 թվականի հունիս – Բրիտանիան սառեցնում է իրանական ակտիվները Արևմուտքի պատժամիջոցների ներքո, որոնք սահմանվել էին Իրանի վիճելի միջուկային ծրագրի պատճառով: Նույն ամսին Մեծ Բրիտանիան բողոքի ցույց է անցկացնում Իրանի դեմ այն բանից հետո, երբ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Մեծ Բրիտանիան որակում է  Իրանի թշնամիների շարքում «ամենադավաճանը»: Լոնդոնն ու Թեհրանը վտարում են միմյանց երկուական դիվանագետների։

2009 թվականի հուլիս – Իրանը գրավի դիմաց ազատ է արձակում ինը իրանցիներից վերջինին, որոնք աշխատում էին բրիտանական դեսպանատանը և ով կալանավորվել էր հունիսին Իրանի ընտրություններից հետո անկարգություններին ենթադրյալ մասնակցության համար:

2011 -Մեծ Բրիտանիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում Իրանի նկատմամբ՝ հրամայելով Մեծ Բրիտանիայի բոլոր ֆինանսական հաստատություններին դադարեցնել բիզնեսը իրանցի գործընկերների և Իրանի կենտրոնական բանկի հետ: Իրանի Հեղափոխության Պահապանների խորհուրդը հավանություն է տալիս Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները կրճատող խորհրդարանական օրինագծին։

2011 թվականի նոյեմբեր – Մեծ Բրիտանիան փակում է Լոնդոնում Իրանի դեսպանատունը և արտաքսում նրա աշխատակիցներին՝ ասելով, որ այդ ամիս Թեհրանում բրիտանական առաքելության վրա գրոհը չէր կարող տեղի ունենալ առանց Իրանի իշխանությունների համաձայնության:

2015 – Իրանը միջուկային համաձայնագիր է կնքում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ: Համաձայնագրով Իրանն ընդունում է իր միջուկային ծրագրի սահմանափակումները՝ բազմաթիվ արտաքին պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Իրանը վերաբացում է իր դեսպանատունը Լոնդոնում Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց ժամեր անց։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը և պետքարտուղար Ջոն Քերին միասին Լոզանում՝ Միջուկային համաձայնագրի կնքման ժամանակ․ 2015 թվականի հուլիս

2016 թվականի ապրիլ – Իրանը ձերբակալում է բրիտանա-իրանական օգնության առաքելության աշխատող Նազանին Զաղարի-Ռատկլիֆին, ով աշխատում էր Thomson Reuters բարեգործական հիմնադրամում: Հետագայում նա դատապարտվում է հոգևոր կառավարիչներին տապալելու փորձի համար, մի մեղադրանք, որը նա հերքել է:

2019 թվականի մայիս – Twitter-ը կասեցնում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի էջը Twitter-ում մի գրառման պատճառով, որում ասվում էր, թե Խոմեյնիի ֆեթվան Ռուշդիի դեմ «ամուր է և անշրջելի»:

2022 թվականի մարտ – Զաղարի-Ռաթքլիֆը և մեկ այլ բրիտանա-իրանական երկքաղաքացի՝ Անուշե Աշուրին, Իրանից վերադառնում են Բրիտանիա:

2022 թվականի օգոստոս – Սալման Ռուշդին դանակահարվում է բեմի վրա Նյու Յորք նահանգում գրական միջոցառման ժամանակ: Իրանի ԱԳՆ-ն ասում է, որ ոչ ոք իրավունք չունի մեղադրանք հնչեցնել Թեհրանի հասցեին։ Իրանական մի քանի թերթեր գովաբանում են Ռուշդիի վրա հարձակումը:

2022 թվականի հոկտեմբեր – Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում իրանցի երեք ռազմական գործիչների և պաշտպանական արտադրողի նկատմամբ՝ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում:

2022 թվականի նոյեմբերի – Բրիտանիայի ներքին լրտեսական գործակալության ղեկավարն ասում է, որ Իրանի հետախուզական ծառայությունները Բրիտանիայում բրիտանացիների կամ անհատների առևանգելու կամ սպանելու առնվազն 10 փորձ են արել:

2023 թվականի դեկտեմբեր – Իրանի հեղափոխության պահապանները ձերբակալում են յոթ մարդու, ովքեր կապ ունեն Մեծ Բրիտանիայի հետ և ներգրավվածություն ունեն հակակառավարական ցույցերին:

2023 թվականի հունվար – Իրանը մահապատժի է դատապարտում և ենթարկում Իրանի պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա, բրիտանացի-իրանցի Ալիռեզա Աքբարիին՝  Բրիտանիայի օգտին լրտեսելու մեղադրանքով: Պետական լրատվամիջոցները նշում են, որ նա ներգրավված է եղել 2020 թվականին Իրանում միջուկային ոլորտի առաջատար գիտնականի սպանության մեջ: Աքբարին հերքել էր մեղադրանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում