Բրիտանական դեսպանատանը բացվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին նվիրված գրաֆիտի
Նմանատիպ
Այսօր Օլիմպիական Ջահը պատմության մեջ երրորդ անգամ ժամանելու է Մեծ Բրիտանիա, և Լոնդոն-2012-ի Օլիմպիական Կրակի էստաֆետը կսկսի իր 70-օրյա ճանապարհորդությունը Միացյալ Թագավորությունով:
Ինչպես տեղեկացնում են Երևանում Բրիտանական դեսպանատան մամլո ծառայությունից, այս իրադարձությունը նշելու համար Երևանում Բրիտանական դեսպանատան պատին այսօր բացվել է գրաֆիտի, որի հեղինակն է նկարիչ Էդգար Ամրոյանը: «Սա իմ առաջին գրաֆիտիի պատվերն է Երևանում»,- ասաց նա:
Օլիմպիական Կրակը խաղաղության և Օլիմպիական զինադադարի մարմնավորումն է: Այն խորհրդանշում է խաղաղություն, հակամարտությունների կարգավորում և այն գաղափարը, որ մարդիկ, այլ ոչ երկրներն են մրցում իրար հետ՝ մի կողմ թողնելով քաղաքականությունը, կրոնը կամ ռասիզմը: 8000 ջահակիրներ կտանեն Օլիմպիական Կրակը Միացյալ Թագավորության բոլոր անկյունները՝ այցելելով նաև Իռլանդիա:
Օլիմպիական Կրակը, որը արևի շողերից վառվեց մայիսի 10-ին Հունաստանում, կժամանի Ստրատֆորդի Օլիմպիական մարզադաշտ հուլիսի 27-ին՝ Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում