Այսօր Թանգարանների միջազգային օրն է. Իսկ վաղը կկայանա «Թանգարանների գիշեր» ակցիան

Այսօր աշխարհի ավելի քան 150 երկրում նշվում է Թանգարանների միջազգային օրը: Այս տոնախմբությանը մասնակցում է նաև Հայաստանը: Մեր թանգարաններն այսօր կաշխատեն ժամը 11:00- 18:00-ն՝ անվճար:

Իսկ վաղը աշխարհի բազմաթիվ երկրների հետ զուգահեռ Հայաստանում ևս կկազմակերպվի «Թանգարանների գիշեր» միջոցառումների շարքը, որի շրջանակներում Հանրապետության թանգարանները հանդես կգան յուրահատուկ ցուցադրություններով ու միջոցառումներով: Ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր թանգանների մուտքը կլինի անվճար:

Եվրոպական միության կողմից այս տարի հայտարարված «Թանգարանը փոփոխվող աշխարհում» խորագրով, բայց «Թանգարանների գիշեր» ակցիան մեր երկրում կանցկացվի «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ:

Ամենամյա այս տոնը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM – The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում` ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում