Կանադայում նշվել է Հայ գրատպության 500-ամյակը
Նմանատիպ
Հայկական գրատպության 500-ամյակի առթիվ Կանադայում ՀՀ դեսպանատանը մայիսի 11-ին տեղի ունեցավ թատերա-երաժշտական միջոցառում՝ «Անդրադարձ Հայաստանին» խորագրով: Միջոցառման նպատակն էր օտարերկրյա կին պաշտոնյաներին ծանոթացնել հայ հարուստ մշակույթի հետ:
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Հրավիրված էին Օտտավայի Տիկնանց Դիվանագիտական Ընկերակցության անդամեր, Կանադայում հավատարմագրված կին-դեսպաններ, կանադացի կին պաշտոնյաներ:
Ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող կարճամետրաժ տեսաֆիլմ, օտտավահայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Ա.Խաչատրյանի և Ա.Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործություններից հատվածներ: Կանադահայ հայտնի օպերային երգչուհի Արմինե Կասաբյանի կատարմամբ հնչեցին երգեր հայ երգահանների գործերից: Տեղի ունեցան հայկական տարազների ցուցադրություն և հայկական պարային կատարումներ, որին հետեւեց ընդունելություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում