Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչները պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
Նմանատիպ
Մայիսի 16-ին Մինսկ քաղաքի «Կինոյի տանը» տեղի ունեցավ «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, ինչպես նաև Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ սփյուռքի նախարարության պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հրավիրվածների թվում էին հայ համայնքի, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Բելառուսի հասարակության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԲՀ–ում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերը ընդունելու համար:
Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը:
«Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և էստրադային երաժշտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար» Բելառուսի անվանի երգչուհի Իսկուհի Աբալյանին ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:
ՀՀ մշակույթի նախարարության ևս մեկ Ոսկե մեդալ ՀՀ դեսպանը հանձնեց Բելառուսի «Էրեբունի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանին «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և պարարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում