Բարսելոնան՝ Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող

Բարսելոնան՝ Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր- Ռիյադում տեղի է ունեցել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը։

Գոլառատ եզրափակչում հանդիպել են իսպանական ֆուտբոլի երկու գրանդները՝ գործող սուպերգավաթակիր «Մադրիդի Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»։

«Էլ կլասիկոն» ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Այսպիսով, «Բարսելոնան» իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձել է սուպերգավաթակիր․ դա մրցաշարի ռեկորդն է։ «Ռեալը» նման 12 տիտղոս ունի։

Կատալոնացիների կազմում գոլերով աչքի են ընկել Գավին, Լևանդովսկին ու Պեդրին։ Նշենք, որ Գավին, բացի գոլից, նաև դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մադրիդցիների միակ գնդակը 93-րդ րոպեին իր հաշվին գրանցել է Ոսկե գնդակի հաղթող Կարիմ Բենզեման։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում