Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ Արցախում

Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ Արցախում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումների հրամանագրեր է ստորագրել։

Մասնավորապես՝ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով ԱԽ քարտուղարի տեղակալի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և ազատվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ԱԽ քարտուղարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Արարատ Մելքումյանը Արցախի անվտանգության  խորհրդի քարտուղար նշանակվել էր մեկ շաբաթ առաջ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում