Fly Arna-ն կմեկնարկի ուղիղ չվերթներ դեպի Նովոսիբիրսկ

Fly Arna-ն կմեկնարկի ուղիղ չվերթներ դեպի Նովոսիբիրսկ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը փետրվարի 7-ից կմեկնարկի իր վեցերորդ կանոնավոր չվերթը՝ Երևանից Նովոսիբիրսկ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երկու չվերթ կիրականացվի:

Չվացուցակը դեպի Նովոսիբիրսկի օդանավակայան ուժի մեջ է 2023 թվականի փետրվարի 7-ից (բոլորը տեղական ժամանակով).

 

Մոսկվայից, Սոչիից և Սանկտ Պետերբուրգից հետո Նովոսիբիրսկը Ռուսաստանի Դաշնության չորրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Այն ավանդաբար պահանջված ուղղություն է», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում