1.1 C
Yerevan

Պետական գաղտնիքի տիրապետող անձինք արտասահման մեկնելուց առաջ սահմանված կարգով կզեկուցեն ԱԱԾ-ին

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում։ Մանրամասներ

Այս գիշեր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ Ըստ...

Հայաստանում պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով:

Այսօր «Պետական գաղտնիքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 69 կողմ, 32 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:

Ըստ նախագծի՝  «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»: Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև խստացնել պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Միաժամանակ վարչական պատասխանատվություն է  նախատեսվում՝ «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար:

spot_imgspot_img