Բ.Սահակյան. «Բերձորի ազատագրմամբ ճեղքվեց Արցախի շրջափակումը և կապ հաստատվեց Մայր Հայաստանի հետ»
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 20–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Շնորհավորելով բոլորին այս հիշարժան տոնի կապակցությամբ` Բակո Սահակյանը նշել է, որ Բերձորի ազատագրմամբ ճեղքվեց Արցախի շրջափակումը եւ անմիջական կապ հաստատվեց Մայր Հայաստանի հետ, ինչն ուներ մեծ ռազմավարական նշանակություն: Նախագահի խոսքով` Քաշաթաղի շրջանի շենացումը գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Այստեղ իրականացվում են բազմաթիվ կարեւոր ծրագրեր` ուղղված շրջանում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը եւ տարածքների համաչափ զարգացմանը:
Բակո Սահակյանը եղել է .Սյունիք – 3/ ՀԷԿ–ի շինհարթակում եւ տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Նախագահը ներկա է գտնվել նաեւ «Սյունիք – 2» ՀԷԿ–ի բացման հանդիսավոր արարողությանը:
Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է Բերձոր քաղաքում նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում