Երևանն ու Թեհրանը քույր քաղաքներ կհռչակվեն

Երևանն ու Թեհրանը քույր քաղաքներ կհռչակվեն

Թեհրանի քաղաքապետի հրավերով Երևանի քաղաքապետարանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում:

Այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում