Թերթերն այսօր. Պաշտոնների շահարկում. Ի՞նչ պայմանով կկազմվի կոալիցիան

Հետընտրական զարգացումներ.

«Հայոց աշխարհը» գրում է, որ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի խոսքերով` «Ժառանգության» անդամների` մանդատը վայր դնելու մասին լուրերը պարզապես բամբասանքներ են: «Հիմնականում նրանք են բամբասում, ովքեր կեղծ ընդդիմություն խաղացին այս ընթացքում և նախահարձակի սկզբունքով փորձում են «Ժառանգությանը» ինչոր տեղ վարկաբեկել: Քաղաքական դաշտը կհստականա, կերևա այն կեղծ ընդդիմությունը, որ կգնա, կընկնի իր տեղը: Բայց ես լավատեսորեն եմ տրամադրված, որ քաղաքական նոր պայքարի, գործունեության նոր շրջան է սկսվում, և «Ժառանգությունը» կլինի այն ուժերից մեկը, որը կփորձի մեկ ընդհանուր հարթակի վրա համախմբել իրական ընդդիմադիր ուժերին»,- ասել է Ռ.Հակոբյանը:

«Հրապարակ»ին հայտնի է դարձել, որ նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը շատ խիստ է դրել ապագա խորհրդարան հաճախելիությունների հարցը։ «Նախագահ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին խստորեն զգուշացրել է, որ նրանք բացատրական աշխատանք տանեն պատգամավորների հետ, որ այս անգամ բացակայությունները չեն ներվելու։ Բացի այդ, պատգամավորները ոչ միայն պետք է կարգապահ կերպով հաճախեն ԱԺ նիստերին, այլև քաղաքական ակտիվություն դրսևորեն, հանդես գան նախաձեռնություններով և ելույթներով: …Որոշ պատգամավորներ սկսել են ենթադրել, որ եթե իրենց հաճախելիության հարցն այդքան խիստ է դրվում, կնշանակի, որ իրենք կոալիցիա չեն կազմելու և ստիպված են լինելու սեփական ուժերով քվորում ապահովել»,- գրում է թերթը:

Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստին զուգահեռ քաղխորհրդի նիստ է անցկացրել նաև ՕԵԿը: «Ժողովուրդ»ի տեղեկություններով` ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցներին հայտնել է, որ իրենք նախարարական 2 պորտֆել են ունենալու` գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների: Միևնույն ժամանակ նշվել է, որ ՕԵԿ խմբակցությունում կլինեն այն անունները, որոնք արդեն հրապարակվել են: Ինչ վերաբերվում է Սերժ Աարգսյանի փեսայի ընկերներին` ՕԵԿ ընտրացուցակում ընդգրկված Նելսոն Զուրոյանին ու Դավիթ Կարապետյանին, ապա նրանք մանդատ չստանալուց հետո տևական ժամանակ է`սառեցրել են իրենց հարաբերությունները ՕԵԿի հետ: Ըստ թերթի տվյալների`նրանց ասվել է, որ առաջիկայում մանդատից կհրաժարվեն Իշխան Խաչատրյանն ու Սամվել Թադևոսյանը` Աժում ճանապարհ բացելով երիտասարդ ՕԵԿականների համար:

Թերթը նաև գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական ապագա խմբակցությունը ղեկավարելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ինչպես հայտնի է, Զուրաբյանը համակարգում է ոչ միայն ՀԱԿ գրասենյակը, այլև Կոնգրեսի նախընտրական շտաբի պետն էր: Այնուամենայնիվ, լուրի իսկությունը ճշտելու համար թերթը դիմել է ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ում, ի դեպ, իր մանդատը զիջեց Լևոն ՏերՊետրոսյանը: Բագրատյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ այդ մասին: «Համենայնդեպս, իմ ներկայությամբ նման հարց չի քննարկվել»,-ավելացրել է Հրանտ Բագրատյանը:

Պայքար պաշտոնների համար. Ի՞նչ պայմանով կկազմվի կոալիցիան.

«Հրապարակ»ը գրում է, որ ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է: Թերթի աղբյուրներն ասում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սևեռվել է այս պաշտոնի վրա: Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի: Թեև նշում են նաև, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տևական քննադատությունից հետո իրենց` կոալիցիա մտնելն առանց Տ. Սարգսյանին պաշտոնաթող անելու, չի հասկացվի: Իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու. մինչև նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել:

«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ կոալիցիա կազմելու և 2013թ. Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց ԲՀԿ-ն ակնկալում է ստանալ Աժ նախագահի և փոխվարչապետի պաշտոնները: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Աժ նախագահի պաշտոնը ցանկանում է ստանալ իր խնամի, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի համար: Իսկ նախագահական ընտրություններից հետո արդեն ԲՀԿ-ն ակնկալում է ստանալ նաև իր համար «անհասանելի» համարվող` վարչապետի պաշտոնը` արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: Ըստ թերթի տեղեկությունների, այս հարցերը քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` ՀՀԿ ԳՄ նիստից առաջ կայացած հանդիպման ժամանակ: Ամենայն հավանականությամբ, գոնե Հ. Աբրահամյանի մասով բանակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, ինչն էլ, թերթի տեղեկություններով, եղել է վերջինիս` սեփական կուսակցության Գերագույն մարմնի նիստին չներկայանալու պատճառը: Իհարկե, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հ.Աբրահամյանը չէր մասնակցում ԳՄ նիստին, քանի որ անկողնային հիվանդ էր: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին, ապա ՀՀԿ-ում պնդում են, որ Ս.Սարգսյանը դա ոչ մի պարագայում ԲՀԿ-ին չի զիջի:

Որոշ տեղեկությունների համաձայն, Գ.Ծառուկյանը չորեքշաբթի օրը Ս.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ այդպես էլ չի կոնկրետացրել, թե բացի մի քանի նախարարական և մարզպետական պորտֆելներից, էլ ինչ է ուզում: Թեր տեղեկություններով` ԲՀԿ-ն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ նորից ցանկանում է վարչապետի պաշտոնը: Բայց քանի որ հասկանում են, որ այս փուլում դա իրատեսական չէ, փոխարենը պահանջում են Աժ նախագահի և փոխվարչապետի պորտֆելները: Իսկ նախագահական ընտրություններից հետո արդեն` վարչապետի պաշտոնը: Աժ նախագահի պաշտոնը ԲՀԿ-ում ուզում են ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի համար: Ավելի շուտ, Աբրահամյանն ինքն է ցանկանում վերադառնալ այդ պաշտոնին և դա փորձում է անել ԲՀԿ-ի միջոցով: Եվ անկախ այն հանգամանքից, թե Հ.Աբրահամյանին նորից Աժ նախագահի պաշտոնին վերադարձնելու պայմանավորվածությունը ձե՞ռք է բերվել, թե՞ ոչ, մայիսի 6-ի ընտրություններից հետո քաղաքական դաշտում ու մամուլում այնքան շրջանառվեց ու գերիշխող դարձավ նրա վերադարձի տարբերակը, որ Ս.Սարգսյանին, թերևս, այլ բան չի մնում, քան ընդամենն ընդունել այդ փաստը ու նրան նշանակել նախկին պաշտոնին: Երեկ Գ. Սահակյանը նաև նշել է, որ Հ.Աբրահամյանը ՀՀ կառավարման համակարգում ունենալու է բարձր դերակատարում:

Մինչդեռ ՀՀԿ-ի` նախօրեին տեղի ունեցած նիստից հետո Հ.Աբրահամյանի վերադարձի շուրջ կասկածները մեծացան: Անկողնային հիվանդ լինելու պատճառաբանությամբ նա չէր մասնակցել այդ նիստին: Թերթի տեղեկություններով , սակայն, նրան առայժմ չի հաջողվել Աժ նախագահի պաշտոնի համար հստակ խոստում ստանալ: Եվ նիստին չմասնակցելով` նա իր դժգոհությունն է արտահայտել Ս.Սարգսյանից: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող տեղեկությունների, Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի պահանջների արդյունքում` Գ. Ծառուկյանը խճճվել և անելանելի վիճակում է հայտնվել: Նա մի կողմից` չի կարողանում դուրս գալ Ռ. Քոչարյանի պահանջների շրջանակից, մյուս կողմից` չի ցանկանում դեմ դուրս գալ Ս.Սարգսյանին և վտանգի ենթարկել իր տնտեսական գործունեությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Ծառուկյանն ինքն է Ս.Սարգսյանի հետ սկսել կոալիցիային վերաբերող բանակցությունները: Եվ ԲՀԿ-ից հնչող նախկին կոշտ հայտարարություններն արդեն սկսել են մեղմվել:

Լավատեղյակ աղբյուրներից «Հայկական ժամանակ»ին հայտնի է դարձել, որ ռուսաստանյան որոշակի շրջանակներ փորձում են Սերժ Սարգսյանին համոզել` ՀՀ վարչապետ նշանակել «երկու Կարեններից մեկին»: Խոսքը Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ-բանկի» տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանի և ՍերԺ Սարգսյանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, թիվ 32 ընտրատարածքի Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին է: Թերթի աղբյուրները վկայում են, որ այս տարբերակին դեմ չէ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սերժ Սարգսյանն էլ, թերթի տեղեկություններով, վերջնական որոշում դեռևս չի կայացրել: Գործող վարչապետի թեկնածությունը նրա համար ընդունելի է միջազգային «Ֆեյսի» համար: Սակայն, նրան նաև մտահոգում է Տիգրան Սարգսյանի ցածր հեղինակությունը հանրապետության ներսում:

Զարմանազան.

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգեր էր ստանում քաղաքացիներից, որոնք դժգոհում էին, որ զինկոմիսարիատներից մարդիկ են գալիս և արդեն ծառայած զինվորներին «տանում բանակ»: Թերթը փորձել է պաշտոնական տեղեկություն ստանալ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Մուշեղ Աղեկյանից, որը պարզաբանել է. «Դա պլանային միջոցառում է և իրականացվում է զինված ուժերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների պլանի համաձայն: Զինված ուժերի մի քանի զորամասեր բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի 100 տոկոս համալրմամբ: Այս միջոցառումները վերաբերում են ոչ թե զորակոչիկներին, այլ պահեստազորում ընդգրկված արական սեռի անձանց, արդեն ծառայածներին: Գնում են նրանք, որոնք կցված են այդ զորամասերին: Զորամասերը համալրվում են պահեստազորայիններով»: Նրա խոսքերով` նման միջոցառումներ սովորաբար լինում են հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում: Միջոցառման նպատակն է ստուգել զորամասերի համալրվելու և բարձր մարտական պատրաստվածության վիճակի բերվելու ունակությունները: Այն կրում է ժամանակավոր բնույթ, կտևի երեք օր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում