«Դավոս 2023». աշխարհաքաղաքական փոթորկում՝ Համաշխարհային տնտեսական համաժողով

«Դավոս 2023». աշխարհաքաղաքական փոթորկում՝ Համաշխարհային տնտեսական համաժողով

Շվեյցարական Դավոս քաղաքում մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ,  խոշոր կորպորացիաներ, տնտեսագետներ ու գործարարներ մասնակցում են Համաշխարհային տնտեսական համաժողովին: 2020-ի կորոնավիրսուասյին համաճարակից ի վեր դավոսյան այս համաժողովն առաջինն է, որ անցկացվում է նախկին մասշտաբով:

«Դավոս 2023»-ն առանձնանում է իր բացառիկ «լարվածությամբ»: Տնտեսական համաժողովն անցկացվում է աշխարհաքաղաքական ծանր պայմաններում.  Եվրոպայում շարունակվում է 2022-ի փետրվարից բռնկված ռուս-ուկրաինական պատերազմն իր տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքներով,  որի պատճառով էլ Ռուսաստանը, առհասարակ, ներկայացված չէ ֆորումին:

Ինչպես և սպասելի էր, կորոնավիրսուսային համաճարակի ու հակամարտությունների պատճառով ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում համաշխարհային լիդերներն իրենց խոսույթներում ավելի «ագրեսիվ» են ու ակտիվ՝ փորձելով իրենց երկրները ներկայացնել առավել բարենպաստ՝ խոշոր ներդրումներ ընդունելու համար:

Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն իր ելույթում հայտարարել է, որ երեք տարվա համաճարակային մեկուսացումից հետո իր երկրի շուկան ամբողջությամբ բաց է ամբողջ աշխարհի համար և պատրաստ է ընդունել օտարերկրյա ներդրումներ: Լյուի ելույթն ընդգծում է՝ Չինաստանը ցանկանում է,  որ միջազգային ներդրողներն առանցքային դեր ունենան Պեկինի՝ դանդաղող տնտեսությունը վերականգնելու գործում: «Օտարերկրյա ներդրումները ողջունելի են Չինաստանում, և Չինաստանի դռներն ավելի լայն կբացվեն», - հայտարարել է Չինաստանի փոխվարչապետը: Հետաքրքիր է նաև, որ վերջինիս ելույթում 11 անգամ հիշատակվել է «միջազգային համագործակցության ամրապնդում» միտքը:

Չինաստանի փոխվարչապետ Լյու Հե

Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն իր ելույթում հայտարարել է, որ երեք տարվա համաճարակային մեկուսացումից հետո իր երկրի շուկան ամբողջությամբ բաց է ամբողջ աշխարհի համար և պատրաստ է ընդունել օտարերկրյա ներդրումներ: Լյուի ելույթն ընդգծում է՝ Չինաստանը ցանկանում է,  որ միջազգային ներդրողներն առանցքային դեր ունենան Պեկինի՝ դանդաղող տնտեսությունը վերականգնելու գործում: «Օտարերկրյա ներդրումները ողջունելի են Չինաստանում, և Չինաստանի դռներն ավելի լայն կբացվեն», – հայտարարել է Չինաստանի փոխվարչապետը: Հետաքրքիր է նաև, որ վերջինիս ելույթում 11 անգամ հիշատակվել է «միջազգային համագործակցության ամրապնդում» միտքը:

Եվրոպական միության ներկայացուցիչը նույնպես բավականին «ակտիվ» է եղել իր խոսույթում. Եվրահանձնակատարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ մրցունակ դառնալու մտադրության մասին՝  Եվրոպայի՝ «մաքուր» տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու միջոցով:

Իսկ ահա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ելույթն առավել վառ է ընդգծել համաշխարհային քաղաքական լարվածության մակարդակն ու աճող հակասությունները: Դուդան Գերմանիային կոչ է արել աջակցել Վարշավայի՝ գերմանական արտադրության «Լեոպարդ-2» տանկերն Ուկրաինա ուղարկելու ծրագրին։ Անջեյ Դուդան բացահայտ քննադատել է Գերմանիային՝ Ռուսաստանի դեմ կռվող ուկրաինական զորքերին արևմտյան ռազմական օգնություն տրամադրելու հարցում «դանդաղկոտության» համար: «Հուսով եմ, որ բոլոր տարրերը կհանգեցնեն այս շատ անհրաժեշտ որոշմանը», - հայտարարել է Դուդան՝ «Դավոս 2023»-ի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ: Քննադատությանն, իհարկե, արագ արձագանքել է գերմանական կողմը: «Բեռլինը չպետք է խոչընդոտի, եթե այլ երկրներ ցանկանում են տանկերն արտահանել Ուկրաինա»,- հակադարձելով Անջեյ Դուդային՝ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր և Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա

Իսկ ահա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ելույթն առավել վառ է ընդգծել համաշխարհային քաղաքական լարվածության մակարդակն ու աճող հակասությունները: Դուդան Գերմանիային կոչ է արել աջակցել Վարշավայի՝ գերմանական արտադրության «Լեոպարդ-2» տանկերն Ուկրաինա ուղարկելու ծրագրին։ Անջեյ Դուդան բացահայտ քննադատել է Գերմանիային՝ Ռուսաստանի դեմ կռվող ուկրաինական զորքերին արևմտյան ռազմական օգնություն տրամադրելու հարցում «դանդաղկոտության» համար: «Հուսով եմ, որ բոլոր տարրերը կհանգեցնեն այս շատ անհրաժեշտ որոշմանը», – հայտարարել է Դուդան՝ «Դավոս 2023»-ի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ:

Քննադատությանն արձագանքել է Գերմանիայի փոխկանցլեր և Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը՝ նշելով, որ Բեռլինը չի խոչընդոտում այլ երկրներին մեկ այլ երկիր տանկեր մատակարարելու հարցում:

Քննադատությանն արձագանքել է Գերմանիայի փոխկանցլեր և Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը՝ նշելով, որ Բեռլինը չի խոչընդոտում այլ երկրներին մեկ այլ երկիր տանկեր մատակարարելու հարցում:

Գերմանիայի փոխկանցլեր և Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկ

Համաշխարհային տնտեսական ֆորումը առավել հայտնի է «Դավոսի ամենամյա ֆորում» անվանմամբ, անցկացվում է 1971 թվականից սկսած։ Ֆորումին հրավիրվում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, քաղաքական առաջնորդներ, նշանավոր մտավորականներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմանները համաշխարհային ամենահրատապ խնդիրներն են: Այս տարի ֆորումին ներկա չէ նաև Հայաստանի Հանրապետությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում