«Թանգարանային գիշեր». Այցելուներին սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ (ծրագիր)

Ինչպես արդեն տեղեկցրել ենք, այսօր Թանգարանների միջազգային օրվա առթիվ կանցկացվի ամենամյա «Թանգարանային գիշեր» ակցիան, որին աշխարհի բազմաթիվ երկրների հետ միասին կմիանա նաև Հայաստանը:
Այսօր Հայաստանի գրեթե բոլոր թանգարաններում կներկայացվեն նոր ցուցադրություններ, կլինեն մի շարք անակնկալներ, իսկ երեկոյան 18:00-ից մինչև 24:00 բոլոր թանգարանենրի դռները անվճար բաց կլինեն այցելուների առաջ:
Հայաստանի բոլոր թանգարաններում անցկացվելիք միջոռացումների օրակարգին կարելի է ծանոթանալՀՀ մշակույթի նախարարության կայքէջում: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
Հայաստանի պատմության թանգարան

18:00-24:00` «Փրկված մասունքներ» ցուցադրություն

Հայաստանի ազգային պատկերասրահ

18:00 «Սուրենյանցը և իր ժամանակակիցները» ցուցահանդես

«Հայ ժամանակակից գրականությունը» ցուցահանդես

«Ռուս կերպարվեստը 19-րդ դարում» տեսաշար

18:00 «Գրքի ստեղծումը» խաղ-էքսկուրսիա

18:00 «Գրի հավերժությունը» ինտերակտիվ էքսկուրսիա

19:00 «Բնական գրագիտություն» զրույց, քննարկում

20:00 Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգ

22:00 «Գեղանկար-գրականություն երկխոսություն» բեմականացում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

18:00 «Սարյանը և գիրքը» ցուցահանդես

18:30 «Մարտիրոս Սարյան: Նամակներ /1929-1954/» գրքի շնորհանդես

20:00 Վոկալ երաժշտության համերգ

21:00 «Մ. Սարյանի գրքային նկարազարդումներ» սլայդ-շոու

22:00 Թեյի հյուրասիրություն

23:00 «Մ. Սարյան-Ա. Խաչատուրյան» տեսաֆիլմ

Երվանդ Քոչարի թանգարան

18:00 «Վերածնված խորհրդանիշ» ցուցահանդես

20:00 «Վերածնված խորհրդանիշ» տեսաֆիլմ

21:00 «Առաջին մեղսագործությունը» տեսաֆիլմ



Գաֆէսճեան արվեստի կենտրոն

10:00 «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդես

«Սվարովսկի` Բյուրեղյա պալատ» ցուցադրություն

«Բյուրեղապակյա աշտարակ» քանդակի ցուցադրություն

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական կայքէջի հայկական տարբերակի մեկնարկ

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան

18:00` Ցուցահանդեսի բացում` նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակին

19:00` Լազերային սկավառակի շնորհանդես («Սիրանույշ»` կյանքը եւ բեմական գործունեությունը)

20:00` Գրական սալոններ («Մթնշաղի կամուրջներ»` նվիրված Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին)



ՀՀՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան

18:00-23:00` «Հայկական եկեղեցիների մասնակցությունը Արցախյան ազատամարտում», «Սփյուռքահայերը Արցախյան ազատամարտում», «ԼՂՀ մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին», «Հայ հետախույզները Հայրենական պատերազմում», «Հայրենական մեծ պատերազմի ծաղրանկարները» ցուցադրություններ

Հովհաննես Թումանյանի թանգարան

18:00-24:00` «Հայելիների հեքիաթային աշխարհում» ցուցահանդես

18:00` «Համբարձման գիշեր-վիճակահանություն» բացօթյա տոնակատարություն

19:00` «Արեգնազան» կրթահամալիրի իրարանցումը թանգարանի մատույցներում

20:00` «Սուտլիկ որսկան» ներկայացում թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի մասնակցությամբ

20:30-22:00` Թանգարանային խառնաշփոթ, անսպասելի իրավիճակներ այցելուների համար

21:00` «Աշնանային ձայներ» երգչախմբի համերգը

24:00` Հրավառություն



Եղիշե Չարենցի տուն-թանգարան

18:00` 18-րդ դարի ճապոնական փորագրության ցուցադրություն

20:00` Եղիշե Չարենց` «Ճապոնական թանկաներ» եւ այլ ստեղծագործություններ (արտասանում են Ազատ Գասպարյանը եւ Սիլվա Յուզբաշյանը)

18:00-22:00` Թեյի հյուրասիրություն «Չիո-Չիո-սան» օպերայի հնչյունների ներքո 
Հետևեք մեզ նաև Telegram-ում