Վերջին շաբաթում հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց
19/05/2012 13:46
Նմանատիպ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում