Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, սակայն Հայաստանն ուզում է եվրոպացի դիտորդներ տեղակայել սահմանին․ Լավրով

Նմանատիպ
Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է։
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք մինչև հիմա պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ առանց Բաքվի համաձայնության ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կարող է անարդյունավետ լինել։
«Չնայած այն հանգամանքին, որ մենք դաշնակիցներ ենք և որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել ԵՄ-ի հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքներով տեղակայված լինի քաղաքացիական դիտորդների առաքելություն:
Դա Ադրբեջանի հետ սահմանն է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է պարզապես անարդյունավետ լինել։ Սահմանին վստահություն ստեղծելու փոխարեն դա կարող է լրացուցիչ լարում ստեղծել», -ասել է Լավրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում