Մանուել Պետրոսյանն ու Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության միանձնյա առաջատարներ
18/01/2023 18:40
Նմանատիպ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Խաղացվել է հինգ տուր:
Տղամարդկանց պայքարում 4․5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանը: 1․5 միավոր պակաս ունեն Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց մրցավեճում առաջատարի դիրքը, դարձյալ միանձնյա, պահպանում է Մարիա Գևորգյանը` չորս միավոր: Ասյա Եդիգարյանը ունի 3․5, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ 3 միավոր:
Այսօր, հունվարի 18-ին, կկայանան վեցերորդ տուրի հանդիպումները:
Առաջնությունը եզրագիծը կհատի հունվարի 21-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում