Գերմանացի մասնագետը վիրահատում է փուչիկների բռնկումից տուժածներին

Այսօր Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում կայացել է Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին գազով լիցքավորված փուչիկների բռնկումից տուժածներից երկուսի վիրահատությունը: Մի շարք հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը նաև տեղեկացրել է, որ այսօր ևս երկու տուժած կվիրահատվեն:
Վիրահատությունն իրականացնում է Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը: Նա Հայաստան է հրավիրվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ:
Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններում բուժումը շարունակում են ստանալ 41 տուժածներ, որոնցից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Վիրահատական ծախսերը հոգալու է պետությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում