Սունդուկյանի թատերախումբը հանդես է եկել Շեքսպիրի Գլոբուս թատրոնի բեմում
Նմանատիպ
Մայիսի 16-ին և 17-ին Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես եկավ Գլոբուսի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի «Ջոն Արքա» պիեսը:
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ երկու օր անընդմեջ «Ջոն Արքան» դիտեցին ՄԹ–ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազում օտարազգի հանդիսատեսներ:
Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր գնահատվեց Գլոբուսի տնօրինության կողմից: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշեց, որ անզուգական էր «Ջոն Արքան»՝ սունդուկյանցիների կատարմամբ: Իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր գնահատեց դերասանների կատարողականությունը և պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները:
Հատկանշական է, որ վերոնշյալ փառատոնի մասնակցության իրավունք է ստացել 37 երկիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում