Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ռեալի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
-«Ռեալն» այժմ հիանալի մարզավիճակում է: Թիմը հիանալի հանդիպումներ է անցկացրել «Ատլետիկոյի» դեմ և այժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս թիմից վախենում են ոչ միայն Իսպանիայում, այլև` Եվրոպայում: «Ռեալը» ֆավորիտ է առաջիկա խաղում, քանի որ առաջատար է. դա պարզ տրամաբանություն է:
Ինչ վերաբերում է մեզ, ապա հեշտ խաղ չենք ակնկալում, սակայն հույս ունենք լավ արդյունքի հասնել, -Սիմեոնեի խոսքերը մեջբերել են իսպանական լրատվամիջոցները: