Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Սթոք Սիթի»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գոլը 76-րդ րոպեին խփեց Ջոնաթան Ուոլտերսը` հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Այս խաղից հետո «զինագործները» մնացին 59 միավոր և առայժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, սակայն «Մանչեսթեր Սիթին», որն ունի 57 միավոր, տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Սթոք Սիթին» 30 միավոր և մրցաշարային աղյուսակում 13-րդն է:
«Սթոք Սիթի»-«Արսենալ»` 1:0