Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»: Բրենդան Ռոջերսի ֆուտբոլիստներից մեկական գոլով աչքի ընկան Լուիս Սուարեսը (16′), Ռահիմ Սթերլինգը (58′), Սթիվեն Ջերրարդը (90+5′-11 մետրանոց):
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 58 միավոր ու, շրջանցելով «Արսենալին» և «Մանչեսթեր Սիթիին», գրավեց երկրորդ հորիզոնականը, սակայն «քաղաքայինները» տուրի շրջանակում իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել: «Սաութհեմփթոնը» 39 միավորով 9-րդն է
«Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ»՝ 0:3