Հայաստանում կարող է նոր կուսակցություն ձևավորվել

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դժվար կացության առջև են կանգնեցրել ոչ միայն օրեցօր կազմաքանդվող Հայ ազգային կոնգրեսին, այլև մի շարք այլ քաղաքական ուժերի: Ընտրություններից հետո բավական սուր իրավիճակ է ստեղծվել նաև «Ժառանգություն» կուսակցության շարքերում: Այստեղ հիմնական պայքարը ծավալվել է կուսակցության նախկին ակտիվիստների և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Վերջինս չի ցանկանում «Ժառանգության» համամասնական ցուցակից հեռացնել «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնի է դարձել Times.am լրատվական գործակալությանը, ներկայումս «Ժառանգության» ակտիվիստները սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի որոշմանը, որը խոստացել էր հրապարակել այն հունիսի սկզբին, սակայն ստիպված կլինի դա անել ավելի շուտ: Եթե Հովհաննիսյանը չհրաժարվի «Ազատ դեմոկրատներից», ապա չի բացառվում, որ «Ժառանգության» մի շարք գործիչներ հեռանան կուսակցությունից և միավորվեն մեկ այլ՝ նոր քաղաքական ուժի շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում