Անցած գիշեր Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի «Getec» մարզահամալիրում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և գոտու հավակնորդ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը:
Մարտը տևեց 12 ռաունդ, մրցավարները հաղթող ճանաչեցին Աբրահամին: Նրանցից երկուսը հաղթանակը տվեցին Աբրահամին’ 114-111, 115-110, մեկը’ Շտիգլիցին’ 113-112: Այսպիսով’ Արթուր Աբրահամը վերանվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Ներկայացնում ենք այդ մենամարտի տեսագրությունը։