Նախնական վարկածով՝ զորամասում հրդեհը բռնկվել է ջեռուցման հարցում անվտանգության կանոնների խախտման հետևանքով․Ա․Քյարամյան
Նմանատիպ
Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավականին հիմանվորվել է։
Այս մասին այսօր Կառավարության նիստին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նա հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 532–րդ հոդվածի 4–րդ մասի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ, դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում