Լևանդովսկի. Թուլանալու ժամանակը չէ

Լևանդովսկի. Թուլանալու ժամանակը չէ

«Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Նյուրնբերգի» դեմ հանդիպումը (3:0): Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը խփեց իր թիմի գոլերից մեկը:

-«Զենիթի» դեմ խաղից հետո մի փոքր հոգնած էինք, բայց փորձեցինք մեր առավելագույն ուժերով խաղալ: Մեր նպատակը մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականը հետ բերելն է: Հիմա այնտեղ ենք, բայց առջևում շատ հանդիպումներ կան, այնպես որ թուլանալու ժամանակը չէ,-ասել է Լևանդովսկին խաղին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում