Այս զինվորներն իմ որդիներն էին, ես իրենց իմ երեխաների նման սիրել եմ․ Ազատ գյուղի բնակիչ
Նմանատիպ
Գեղարքունիքի մարզի հրդեհված զորամասի հարևանությամբ ապրող բնակիչները գիշերը պայթյունի ձայներ չեն լսել։ Երբ արթնացել են, արդեն ամեն ինչ այրված է եղել։
Այս մասին նրանք պատմել են Sputnik Արմենիայի թղթակցին։
Ազատ գյուղի բնակիչ Ավետիք Գրիգորյանը պատմել է, որ շատ մտերիմ է եղել զինվորների հետ, նրանք պարբերաբար այցելել են իր տուն։ Այնպես որ, տղաների կորուստը նրա համար անձնական կորուստ է։
«Այս զորքի զինվորներն իմ որդիներն էին, ես իրենց իմ երեխաների նման սիրել եմ»,– պատմել է Գրիգորյանը։
Քանի որ Ավետիք Գրիգորյանը շատ մոտ է ապրել զորամասին, ճանաչել է նաև զինվորներից շատերի ծնողներին։ Նրա խոսքով` դեռ վաղ առավոտից ծնողները զանգում են իրեն։
«Զանգում են, չգիտեմ` ինչ պատասխանեմ»,– ասել է նա։
Ավետիք Գրիգորյանը պատմել է նաև, որ զորամասի զինվորներին վերջին անգամ տեսել է երեկ երեկոյան, երբ նրանք եկել էին գյուղ` ջուր տանելու։
Հիշեցնենք, որ ողբերգական պատահարի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 7 զինծառայող վիրավոր է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում