Հայաստանը ներկայացնող հրաձիգը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող հրաձիգը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հրաձիգ Բենիկ Խլղաթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող ISSF GRAND PRIX միջազգային մրցաշարում:

Բենիկ Խլղաթյանը 10մ օդամղիչ ատրճանակ տղամարդկանց պայքարում 576 միավոր արդյունքով  զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը և անցել եզրափակիչ փուլ։

Ուժեղագույնների պայքարում Բենիկ Խլղաթյանը գրավել է 3-րդ հորիզոնականը և արժանացել  է բրոզե մեդալի։

Նա մի քանի օր առաջ Էլմիրա Կարապետյանի հետ զույգում արծաթե մեդալ էր նվաճել Սլովենիայում կայացած միջազգային մրցաշարում:

Հայաստանը ներկայացնող հրաձիգը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Բենիկ Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում