Ֆուտբոլային հրավառություն Մեսսիի և Ռոնալդուի կատարմամբ․ ՊՍԺ-ն հաղթեց Ռիադի հավաքականին

Ֆուտբոլային հրավառություն Մեսսիի և Ռոնալդուի կատարմամբ․ ՊՍԺ-ն հաղթեց Ռիադի հավաքականին

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կայացավ Ֆրանսիական ՊՍԺ-ի և «Ալ-Նասրի» ու «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստներից կազմված թիմի միջև ընկերական հանդիպումը: Փարիզյան թիմը հաղթեց 5:4 հաշվով:

Մեսսին և Ռոնալդուն իսկական ֆուտբոլային հրավառություն պարգևեցին իրենց երկրպագուներին․ խաղը չափազանց դիտարժան, լարված ու միաժամանակ գոլառատ ստացվեց։

Երրորդ րոպեին հաշիվը բացեց Մեսսին: 34-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն, հստակ իրացնելով 11 մետրանոցը, հավասարեցրեց հաշիվը: 42-րդ րոպեին Բերնատը կարմիր քարտ ստացավ, իսկ մեկ րոպե անց 10 հոգով մնացած փարիզյան թիմը կրկին առաջ անցավ հաշվի մեջ:

43-րդ րոպեին աչքի ընկավ Մարկինյոսը: Առաջին խաղակեսի վեջին րոպեին Ռոնալդուն կրկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

PSG vs Al Nassr/Al Hilal, Messi and Ronaldo face off – live score and latest updates

53-րդ րոպեին Սերխիո Ռամոսն առաջ մղեց փարիզյան թիմին, իսկ 56-ին Յանգ Հուն Սոն հաշիվը դարձրեց 3:3:

4 րոպե անց Մբապպեն հստակ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 78-ին Էկիտեկեն հաշիվը դարձրեց 5:3: 94-րդ րոպեին Տալիսկան հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում