Զինծառայողը զոհվել է մարտական ականի պայթյունից. Ինչու՞ չի ՊԲ-ն ժամանակին լուսաբանել դեպքը
21/05/2012 12:11
Նմանատիպ
Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հաստատել են, որ Հադրութի շրջանի զորամասերից մեկում ականի պայթյունից զինծառայող է մահացել:
ԻՆչպես հաղորդում է Panorama.am-ը՝ հղում անելով ՊՆ Քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանին, ուսումնական պարապմունքի ժամանակ ականներից մեկը հողի մեջ տեղադրելիս պայթել է, ինչի հետևանքով շարքային Արմեն Սարգսի Հարությունյանը մահացել է:
Նրա տեղեկացմամբ, փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգքրի 376-րդ հոդվածի 2-ր մասի հատկանիշներով` «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որը առաջացրել է անզգուշությամբ ծանր հետևանքներ»:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ականներից մեկը, փաստորեն, մարտական է եղել, իսկ ուսումնավարժական պարապմունքի ժամանակ մարտական ական չպետք է լիներ:
Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 17-ին, սակայն ԼՂՀ Պաշտպանության բանակից դեպքի մասին որևէ հաղորդագրություն չի տարածվել լրատվամիջոցներին, ինչպես դա սովորաբար արվում էր: Գյումրիից զորակոչված զինծառայողի մահվան մասին լուրը նախօրեին տարածել էր Գյումրիի «Ասպարեզ»-ը, որի ղեկավար Լևոն Բարսեղյանը ներկա էր եղել զինծառայողի հուղարկավորության արարողությանը և խոսել էր հարազատների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում