ՆԱՏՕ-ն հանդես է եկել համատեղ հայտարարությամբ. Այն անդրադառնում է նաև ԼՂ հիմնախնդրին
21/05/2012 13:03
Նմանատիպ
Մայիսի 20-ին Չիկագոյում անց կացվող ՆԱՏՕ-ի համաժողովին մասնակցող երկրների և կառավարությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Այն վերաբերում է քննարկվող տարբեր հարցերի: Անդրադարձ է կատարվում նաև Հարավ Կովկասյան հիմնախնդիրներին:
«Եվրո-ատլանտյան զոնայում խաղաղության մեր տեսանկյան համաձայն՝ Հարավային Կովկասում և Մոլդովային Հանրապետությունում երկարաձգված տարածաշրջանային հիմնախնդիրների առկայությունը շարունակում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի համար մեծ մտահոգություն լինել: Հարգելով բոլոր այս հիմնախնդիրները՝ մենք զգուշացնում ենք բոլոր կողմերին ցուցաբերել կառուցողական և հաստատուն քաղաքական կամք՝ խնդրի խաղաղ կարգավորման համար, ինչպես նաև հարգել առկա բանակցային ձևաչափը:
Մենք նրանց բոլորին կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը: Մենք մշտապես պատրաստակամ ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնավարությանը, և մենք նաև կշարունակենք ջնքերը այս տարածաշրջանային խնդիրների խաղաղ լուծման համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկյան համաձայնագրի վրա»,- մասնավորապես ասվում է հայտարարության՝ մեր տարածաշրջանին վերաբերող հատվածում:
Համաժողովում նույնականնվերաբերմունք է ցուցաբերվում վերանշյալ բոլոր հիմնախնդիրներին, և ըստ հայակական կողմի դիրքորոշման՝ դա հակասում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ այն հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են անցյալ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Մեր դիրքորոշման համաձայն՝ նման վերաբերմունքը կարող է վտանգավոր լինել տարածաշրջանի համար, և այդ իսկ պատճառով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի այս համաժողովին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում